Յուրաքանչյուր ընտանիք յուրովի է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխայի անհատականությունը կարող է մեծապես կախված լինել այն բանից, թե նրանք որերորդ երեխան են ընտանիքում՝ ավա՞գ, միջնե՞կ, թե՞ կրտսեր:
Առաջնեկներն ավելի փառամոլ են լինում և ուշադրության կարոտ

Որոշ մասնագետներ ասում են, որ ավագ երեխաները փորձում են վերադարձնել այն ուշադրությունը, որը ծնողներն ու հարազատները տալիս էին նրանց մինչ ընտանիքում այլ երեխաների հայտնվելը: Ուշադրությունն իրենց վրա կրկին սևեռելու համար նրանք լաց լինելու ու կապրիզների փոխարեն նախընտրում են օրինակելի վարքագիծ դրսևորել, ինչը կգոհացնի ծնողներին:
Մեծ տարիքում ավագ երեխաներին հատուկ են լիդերությունը, պերֆեկցիոնիզմն ու նպատակասլացությունը։

Ավագ երեխաներն անընդհատ ձգտում են հաջողության: Նրանք լավ լիդերներ են դառնում ու կարողանում լավ աշխատանքներ զբաղեցնել: Գրեթե միշտ հասնում են իրենց ուզածին:
Հայտնի ավագ երեխաներ՝ Բիյոնսե, Ռիչարդ Բրենսոն, Քեյթ Միդլթոն:
Միջնեկ երեխաների հիմնական հատկանիշը խաղաղասիրությունն է

Միջնեկ երեխաները շատ հեշտ են փոխըմբռնումների գնում ու շատ են կարևորում արդարությունը: Բացի դրանից՝ միջնեկները նաև բավականին ընկերասեր ու շփվող են:
Ավելի մեծ տարիքում միջնեկ երեխաները կարողանում են հեշտությամբ կարդալ մարդկանց։

Միջնեկ երեխաներն ունեն մեծ ցանկություն՝ օգնելու մարդկանց ու կարողանում են նրանց հասկանալ: Քանի որ միջանկյալ դիրքում են գտնվում, նրանք ավելի ճկուն ու արկածախնդիր են, և գիտնականները նույնիսկ կարծում են, որ ամենահաջողակը հենց միջնեկներն են:
Հայտնի միջնեկ երեխաներ՝ Բիլ Գեյթս, Ջոն Քենեդի, Քիմ Քարդաշյան, Մադոննա, արքայադուստր Դիանա:
Ծնողներն ավելի քիչ են վերահսկում կրտսեր երեխաներին, արդյունքում նրանցից շատերը դառնում են օրինախախտներ:

Հոգեբանները փաստում են, որ ծնողներն այնքան խիստ չեն կրտսեր երեխաների հետ, որքան, օրինակ, ավագների: Կրտսեր երեխաները ստեղծարար են, կատակասեր ու օժտված են պատասխանատվության զգացումով: Միևնույն ժամանակ, կրտսեր երեխաներն ավելի շատ են հակված ռիսկերի դիմելու, քան նրանց ավագ քույր ու եղբայրները:
Հայտնի կրտսեր երեխաներ՝ Ջենիֆեր Լոուրենս, Ջոնի Դեպ, Անջելինա Ջոլի, Քայլի Ջեններ:

Իսկ այն երեխաները, ովքեր միակն են ընտանիքում, ավելի հասուն են, խելացի, կրեատիվ ու լավ են լեզու գտնում ավագ երեխաների հետ. մեծանալով նրանք նույնիսկ նմանվում են առաջնեկ երեխաներին:



