Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նորացված կոմպակտ Ecosport ամենագնացը, հայտնում է gogetnews.info-ն:

Նորույթը ստացել է նոր տեսք, նորացված և մշակված ֆունկցիոնալություն, ինչպես նաև ավելի լայն շարժիչային գիծ: Թարմացված Ecosport-ում հայտնվել է ռադիատորի մշակված վանդակաճաղ, նոր օպտիկա, ինչպես նաև հետևի մեծ լուսարձակներ: Ավտոմեքենան պահպանել է պահեստային անիվը` ամրացված հինգերորդ դռանը:

Ecosport-ն ունի 3 մխոցային տուրբոշարժիչ 128 ձիաուժ հզորությամբ: Ուժային ագրեգատների շարքում մտնում են նաև 1.5 լիտրանոց մթնոլորտային շարժիչը` 122 ձիաուժ հզորությամբ և 2.0 լիտրանոց ագրեգատը, որն առաջացնում է 173 ձիաուժ:

Տիպային ձևափոխումում նորույթը կստանա Ford Intelligent 4WD-ի փոխանցման լրիվ «խելացի» համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել