ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը մեծացել է ճոխության, շքեղության մեջ, նրա հորը՝ Դոնալդին, դուր են գալիս շքեղ ինտերիերները:

Իվանկա Թրամփի նոր առանձնատունը, որը գտնվում է Վաշինգտոնում՝ Կալորամա էլիտար թաղամասում, աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ: Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները, առանձնատունը գտնվում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տան հարևանությամբ:

Առանձնատունը կառուցվել է 1923թ. ճարտարապետ Ուեդի Վուդի կողմից: Մի քանի տարի առաջ չիլիացի միլիարդատերը գնել և ամբողջությամբ վերակառուցել է այն, ուստի Իվանկա Թրամփն ու նրա ամուսին Ջարեդ Քուշները տան վարձակալությունից հետո ստիպված չեն եղել մտածել վերանորոգման մասին:

Այնուամենայնիվ, զույգը որոշակի փոփոխություններ արել է։ Դատելով Instagram-ում նրա հրապարակած լուսանկարից՝ Իվանկան փոխել է պատերի գույնն ու հյուրասենյակի կահույքը: Դրանից բացի՝ նա հյուրասենյակում կախել է ժամանակակից դիզայներ Լինդսի Էյդելմանի հեղինակած ջահը, որի արժեքը 22 հազար ԱՄՆ դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել