Image resultՌուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որը ապրիլի 7-ին այցելել էր Բաքու, «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նոր մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ՝ առանց տեսախցիկների: «Ինձ վաղուց էին նախապատրաստում, որպեսզի Ադրբեջան գնամ: Ես հարցեր ունեի Ադրբեջանի նախագահին, քանի որ Հայաստանի հանդեպ իմ վերաբերմունքը շատ լավ հայտնի է և երբեք չեմ թաքցրել»,-ասել է հաղորդավարը:

Սոլովյովը նշել է, որ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հարցը, 2016թ. ապրիլին հակամարտության էսկալացիան: Երբ ռուս հաղորդավարը հայտնել է իր տեսակետը, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ալիևն ասել է. «Զուտ ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվից: Մենք գնում ենք ոչ միայն ռուսական զենք: Արդեն գնել ենք 6 միլիարդ դոլարի իսրայելական զենքեր: Ժամանակակից տեխնիկայի շնորհից մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»:

Ռուս հաղորդավարը նաև ընդծել է, որ Ալիևն իրեն չի կշտամբել Արցախ այցելելու համար:

«Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարևոր է նաև, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կգտնվեն ԵՏՄ-ի միասնական տարածքում»,-ասել է Սոլովյովը՝ հավելելով, որ Ալիևին փոխանցել է տեսակետն առ այն, որ ՌԴ-ի ներկայիս ղեկավարության օրոք արցախյան հակամարտության ռազմական լուծում չունի:

Հաղորդավարի խոսքով՝ Ալիևն ափսոսանք է հայտնել, որ Սոլովյովի հաղորդումներում ազգությամբ հայ շատ խոսնակներ են լինում և շատ քիչ ադրբեջանցիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել