Картинки по запросу կբ2017 թվականին տնտեսության ակտիվ մեկնարկը պատճառ դարձավ, որ ՀՀ Կենտրոնական բանկը վերանայի իր կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ: Խոսքը գնում է առաջին եռամսյակի մասին, որի համար կանխատեսվում էր 1,9 տոկոսանոց աճ:

Տարեսկզբի առաջին երկու ամիսներին Հայաստանում գրանցվել է 6,2 տոկոս տնտեսական աճ, ինչը և պատճառ դարձավ, որ ընդանուր երեք ամիսների համար ԿԲ-ն կանխատեսի 5,2 տոկոսանոց աճ: Նշենք, որ վերը նշված ակտիվության հիմքում եղել են արդյունաբերության և առևտրի ճյուղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել