«Երևանի ավագանու ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որ ձևավորել է Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, չեն մասնակցում ընտրություններին: Այս ընտրություններին չեն մասնակցում նաև ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացած ուժերը` ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, ՕԵԿ-ը: Ու հիմա, ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում անցողիկ 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի շեմը, և մանդատների բաշխումը տեղի կունենա այդ երեք ուժերի միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն` այսօր արդեն կարող ենք ասել, որ Երևանի ավագանիի կազմում կլինեն մասնակից 3 ուժերի ներկայացուցիչներ, թե ով կհաղթի և քաղաքապետ կնշանակի, կորոշի երևանցին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել