Երգչուհի Ալեքսան, ով առավել հայտնի է չորրորդ «Աստղերի ֆաբրիկայից», այժմ Հայաստանում է: Երգչուհու «Instagram»-ի էջից տեսնում ենք, որ նա ժամանակն ուրախ է անցկացնում, և երկիրը նրան դուր է գալիս:

Ալեքսան հանդիպել է Լևոն Մալխասյանի հետ:

«Այս հանճարեղ մարդն ինձ գերեց! Լևոն Մալխասյան, Դուք Աստվածատուր երաժիշտ եք!
Ես վաղուց զգացմունքների նման փոթորիկ չէի զգացել, շշմելու հաճույք էր!!
Ես 30 րոպե շարունակ արտասվում էի և չկարողացա արցունքներս զսպել նաև համերգից հետո!

Բոլորը, ովքեր դեռևս չեն հասցրել նրա համերգին լինել, շատ եմ խնդրում, անպայման գնացեք!»,- գրել է Ալեքսան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել