Մինչ այդ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
Սպայսերի խոսքերից կարելի է ենթադրել, որ շուտով «մազոխիստ և խելագար» Բաշար Ասադը կրկին քիմիական զենք կօգտագործի «ընդդիմադիրների» նկատմամբ ու կսպասի, թե երբ է ԱՄՆ-ն հարձակվելու իր վրա։
Այսինքն՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության հեղինակները չեն էլ ջանում, որ խելքին մոտ մի այլ դրդապատճառ հնարեն Սիրիայի վրա հարձակվելու համար։ Վիրավորական է արդեն լսել Վաշինգտոնի պրիմիտիվ պատճառաբանություններն այլ երկրներին ագրեսիայի ենթարկելու համար։ Ժամանակին նույն ԱՄՆ-ն միջուկային զենք ունենալու կասկածանքով հարձակվեց Իրաքի վրա։ Իսկ երբ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը պարզապես քանդվեց և դարձավ քաոսի գլխավոր տարածողը Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ն և իր դաշնակից Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ սխալվել են։ Բայց ԱՄՆ նախկին բարեկամ և դաշնակից Սադամ Հուսեյնը նույն ամերիկացիների ձեռամբ կախաղան էր բարձրացվել, իսկ Իրաքում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով զոհերի և փախստականների թիվը մեկ միլիոնից անցել էր։
Նույն պրիմիտիվ և շինծու պատճառաբանություններով ԱՄՆ-ն հարձակվեց նաև Աֆրիկայի ամենահարուստ երկրներից մեկի՝ Լիբիայի վրա՝ այն վերածելով «դժոխքի ֆիլիալի»։
ԱՄՆ-ն կայսրություն է և նրան անհարժեշտ է միշտ «շարժման», այսինքն՝ պատերազմի մեջ գտնվել։ Միայն ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների համար կառավարելի, իսկ շատերի համար անկառավարելի քաոսը սարսափելի հետևանքներ են թողնում այն տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ն ծավալվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1322591884491424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել