Եթե տարիքի հետ Դուք սկսել եք ավելի դանդաղ ընկալել ինֆորմացիան կամ ավելի դժվար կերպով որոշումներ կայացնել, ապա մի՛ մտածեք, որ ծերանում եք։ Տարիների հետ ուղեղը փոխում է աշխատելու իր ձևը։ Դա չի նշանակում «ավելի վատ», այլ «այլ կերպ»։ Բացի այդ՝ ուղեղում կատարվող փոփոխությունները երբեմն դրական ազդեցություն կարող են ունենալ։
1․ Ռացիոնալ մտածողության միտում
Երիտասարդների մոտ ավելի ակտիվ է ուղեղի կեղևի մի կողմը։ Տարիների հետ երկու կողմերն էլ սկսում են հավասարապես աշխատել։ Սա օգնում է տարբեր իրավիճակների ավելի պատշաճ գնահատականներ տալ և միանգամից հասկանալ երևույթների բուն իմաստները։
2․ Կենտրոնացման կարողություն
Ժամանակի հետ ուղեղը սկսում է չկարողանալ միանգամից մի քանի առաջադրանք կատարել։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդների մոտ խնդիր լուծելուց անմիջապես հետո ուղեղը մթագնում է։ Տարեց մարդկանց մոտ դա ավելի դանդաղ կերպով է կատարվում։ Ուղեղը նախ մի առաջադրանք կարող է կատարել, ապա՝ երկրորդը։ Սակայն այստեղ դրական կողմ էլ կա՝ կենտրոնանալ մեկ գործի վրա և դրան ավելի լավ լուծում տալ։
3․ Նվազագույն սխալներ աշխատանքում
Երբ մարդիկ մեծանում են, նրանք ավելի շատ ժամանակ են տրամադրում ինչ-որ բան սովորելուն, սակայն, միևնույն ժամանակ, ավելի քիչ սխալներ են թույլ տալիս։ Դա ցույց է տվել 50-65 տարեկաններ աշխատողների միջև անցկացված հետազոտությունը։ Սա հաշվի առեք, երբ փորձում եք համակարգչային դժվար ծրագրերի հետ աշխատել։
4․ Առավել հանգիստ ընկալում
Տեստոստերոնի մակարդակի նվազումը օգնում է ավելի լավ ղեկավարել ազդակները։ Կանանց մոտ պերիմենոպաուզայի բարդ շրջանից հետո սկսվում է զգացմունքային կայունություն։ Ուղեղում զգացմունքներն ու հիշողությունն իրար կապող հատվածը պակաս զգայուն է դառնում բացասականի նկատմամբ։
5․ Ֆինանսական խնդիրների հաջող լուծումներ
Մարդկանց մեծամասնությունը տարիքի հետ ավելի լավ է կարողանում լուծել իր ֆինանսական խնդիրները, քանի որ փորձ է ունենում և կարողանում է սառը դատել իրողությունը։