Ներդրումների իրականացման խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացման համար շարունակում է մնալ ամենակարևոր հարցը: Ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվում են ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների և ֆինանսական աղբյուրների, և ըստ այդմ՝ տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ:
Ձեռնարկված աշխատանքների արդյունքում տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր: Առաջին եռամսյակի արդյունքներով արդեն իրականացվել են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ և ստեղծվել է 1800 աշխատատեղ: Նախատեսվում է հստակեցնել ներդրումային ծրագրերի 2018 և 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները:
Ներդրումների մասնաբաժնի մեջ հատուկ տեղ է հատկացված նաև մարզային ներդրումային ծրագրերին, որոնցից հավանության է արժանացել 11 ծրագիր, իսկ 4-ը ֆինանսավորվել են, սակայն մնացածի մասով աշխատանքները դեռ շարունակվում են: Միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: