Картинки по запросу turkey flagԱպրիլի 3-10 ընկած ժամանակաշրջանում Թուրքիայում ձերբակալվել է 2686 մարդ, ովքեր մեղադրվում են Թուրքիայում տարբեր ահաբեկչական կառույցներ համարվող կազմակերպությունների հետ համագործակցելու կամ անդամներ լինելու մեջ: 2686 -ից 70-ը՝ ԻՊ- ի (ISIL) հետ կապ ունեցողներ, 1963-ը՝ Ֆեթուլլահիստ կազմակերպության (FETÖ), 76-ը՝ Սիրիայի Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (PYD) հետ կապ ունեցողներ կամ անդամներ, 570-ը՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներ: Նույն ժամանակաշրջանում թուրքական բանակն իրականացրել է 456 ռազմական առաջադրանք PKK-ի դեմ:
Ապրիլի 3-10 ժամանակահատվածում Բաթման, Բիթլիս, Դիարբեքիր, Մարդին, Շըրնաք, Էրզրում, Հաքքարի, Վան, Իգդիր, Կարս, Սիիրտ և Թունջելի նահանգներում իրականացված անվտանգության գործողությունների արդյունքում վերացվել է PKK-ի 61 կացարան և թաքստոց, որոնք տեղակայված են եղել քարանձավներում և անտառներում:
Հիշեցնեմ, որ ըստ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի ապրիլի 6-ի տարածած հաղորդագրության՝ միայն Իգդիրում և Կարսում ոչնչացվել է PKK-ի 36 զինյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել