Ասում են՝ ինչպես սկսում ենք օրը, այդպես էլ այն ընթանում է։ Հենց այս պատճառով էլ առավոտները շատ կարևոր ազդեցություն ունեն մեր ամբողջ օրվա վրա։ Մարդկանց մի մասը նախընտրում է ուշ արթնանալ, մյուս մասն էլ՝ արթնանալ վաղ առավոտյան և մարզվել կամ գիրք կարդալ։
Ահա թե ինչպես են իրենց առավոտներն սկսում աշխարհի ամենահաջողակ մարդկանցից այս վեցը։
1. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ով վերջերս լքեց աշխարհի ամենաբարդ պաշտոններից մեկը, գրեթե ամեն օր աշխատում էր և կայացնում ամբողջ աշխարհի համար կարևոր որոշումներ։ Այդ պատճառով նախագահն իր առավոտներն օգտագործում էր օրվան նախապատրաստվելու համար։ Սովորության համաձայն՝ նա քնում է ընդամենը 5 ժամ, իսկ արթնանալուն պես փորձում է իր ժամանակն անիմաստ չվատնել մանր ու անկարևոր որոշումներ կայացնելու վրա, ինչպիսիք են հագուստի կամ ուտելիքի ընտրությունը։ Նա նախընտրում էր էներգիան խնայել ավելի մեծ ու կարևոր որոշումներ կայացնելու համար, իսկ այդպիսի առիթներ լինում էին գրեթե ամեն օր ու ամեն ժամ։ Մինչ այսօր էլ հագնվելուց ու նախաճաշելուց հետո նա մոտավորապես 45 րոպե մարզվում է` աշխատելով թե՛ սրտի աշխատանքի և թե՛ մկանների բարելավման վրա։
2. Քիմ Քարդաշյանն իր օրն սկսում է տեխնիկայի հետ շփմամբ։ Արթնանում է առավոտյան 6-ին և անմիջապես ստուգում իր կրտսեր երեխայի սենյակի լսողական սարքը, իր Blackberry և iPhone հեռախոսները, որոնք բոլորն էլ դրված են լինում իր անկողնու կողքին։ Նա սովորաբար չի պատասխանում ստացած նամակներին, այլ ուղղակի ընթերցում է դրանք։ Չնայած Քանյեի հետ քննարկում է օրվա անելիքները, այնուամենայնիվ, նրա առաջին կենդանի խոսակցությունը իր դստեր՝ Նորֆի հետ է լինում, ում սենյակ է գնում արթնանալուց անմիջապես հետո, որպեսզի ստուգի՝ նա քնած է, թե ոչ։
Ապա նա մեկ ժամ վազում է, նախաճաշում և կրկին գնում դստեր մոտ, ով ավելի ուշ է անկողնուց վեր կենում։
3. Մարկ Քյուբանը նախընտրում է ավելի հասարակ առավոտներ ունենալ. արթնանալուց և նախաճաշելուց հետո անմիջապես աշխատանքի է գնում։ Նա ասում է, որ առավոտյան միշտ իր բիզնեսի մասին է մտածում, իսկ իր հաջողությունը կայանում է նրանում, որ իր ամեն օրն սկսում է ժպտալով։
4. Ջենիֆեր Էնիսթոնն աշխատանքային օրերին արթնանում է առավտյան 4։30-5։00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ աշխատանքային օրերին ուշ է քնում և արթնանում 8-ին կամ 9-ին։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ ամեն օր նույն հաջորդականությամբ անում է հետևյալ գործողությունները.
1. Ըմպում է մի կտոր լիմոնով տաք ջուր
2. Լվանում դեմքը
3. Մեդիտացիա անում
4. Նախաճաշում
5. Մարզվում
5. Թագուհի Եղիզաբեթ Երկրորդը Բրիտանայի պատմության ամենաերկար իշխող միապետն է։ Իսկ ի՞նչ սովորություններ ունի թագուհին, որոնք միգուցե օգնել են նրան գահին տիրել ավելի քան 60 տարի։
Ամեն ինչ շատ հասարակ է. թագուհին արթնանում է առավոտյան 7։30-ին, ապա ըմպում մի բաժակ անգլիական թեյ և ուտում Մարի տեսակի թխվածքաբլիթներ։ Հետո նա թերթ է կարդում և լսում ռադիոյի առավոտյան թողարկումը։
6. New York Times-ի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Թոնի Ռոբինսը, առավոտյան նվազագույնը 10 րոպե փորձում է տրամադրել իր անձնական պահանջմունքներին։ Իր օրն սկսում է մտքում շնորհակալություն հայտնելով այն ամենի համար, ինչ որ ունի։ Ապա աղոթում է իր ընտանիքի և ընկերների համար։ Վերջում փորձում է պատկերացնել և համակարգել օրվա անելիքները, իսկ հետո անմիջապես մեկնում է աշխատանքի։