Toyota

Այս երեք շրջաններից մեկը հաճախորդն է, մեկը՝ արտադրանքը, իսկ մյուսը՝ տեխնոլոգիական առաջընթացը։

McDonalds

Այստեղ ամեն բան պարզ է. M-ը պարզապես McDonalds-ի առաջին տառն է։ 60-ականներին McDonalds-ն ուզում էր փոխել լոգոն, սակայն նրանց դիզայն խորհրդատու ու հոգեբան Լուիս Չեսկին պնդում էր, որ պետք է թողնել ոսկեգույն կամարները։ BBC-ն կարծում էր, որ հաճախորդները ենթագիտակցորեն այն ասոցիացնում են կերակրող կրծքի հետ։ Այդպե՞ս է դա իրոք, թե՞ ոչ, չենք կարող ասել. բայց մի բան հաստատ է. սա աշխարհի ամենահայտնի լոգոներից մեկն է։

Mobil

Այս լոգոյի մեջ հատկանշականը գույներն են։ Վարդագույնը խորհրդանշում է ուժը, իսկ կապույտը՝ հավատարմությունն ու անվտանգությունը, որը կազմակերպությունն ապահովում է հաճախորդների համար։

Pepsi

Ձախ կողմում ապրանքանիշի նախկին լոգոն է։ Աջ կողմում նորն է, որն ընկերության վրա 1 միլիոն դոլար է նստել։ Ասվում է, որ նոր լոգոն Դա Վինչիի կոդի նման մի բան է։ Լոգոյում պատկերված են ֆենշույը, Վերածնունդը, հարաբերականության տեսությունն ու շատ ավելին։

BMW

Լոգոյի կապույտն ու սպիտակն արտահայտում են մեքենային բնորոշ ինքնաթիռի արագությունը։ Իրականում, BMW-ն կարևոր դեր է խաղացել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Գերմանիայի զինված ուժերի համար օդանավերի շարժիչներ էր պատրաստում։

Apple

Հայտնի ապրանքանիշի լոգոն պատկերում է Ադամի ու Եվայի մասին աստվածաշնչյան պատմության արգելված խնձորը։

FedEx

Ընկերության մոտեցումը լոգոյին բավականին կրեատիվ էր։ Ուշադիր նայելու դեպքում E և X տառերի միջև սլաք ենք տեսնում, ինչը խորհրդանշում է ընկերության առաջադիմական հայացքներն ու ծրագրերը՝ կապված ապագայի հետ։

Mercedes-Benz

Լոգոյի երեք աստղը խորհրդանշում են ընկերության իշխող դիրքը որակի ու ճաշակի մեջ՝ ցամաքում, ծովում և օդում։

Google

Իր այս հասարակ լոգոյով Google-ը պարզապես ցանկանում է ասել, որ լոգոն չէ, որ պետք է հայտնի դարձնի իրեն, այդ պատճառով էլ ընկերությունն օգտագործել է պարզապես հասարակ տառեր ու գուներ։

Adidas

Ընկերության լոգոն նման է լեռի, որն արտահայտում է այն խոչընդոտները, որ մարդիկ պետք է հաղթահարեն։ Սկզբնական շրջանում լոգոն իրենից ներկայացնում էր ընդամենը երեք գիծ և ոչինչ չէր նշանակում։ Այսպիսով՝ ընկերությունը որոշեց միացնել երեք գծերն ու լեռան պատկեր ստանալ։

Audi

Չնայած առաջին հայացքից այս լոգոն շատ պարզ ու հասարակ է, իրականում այդքան էլ այդպես չէ։ Շրջաններից յուրաքանչյուրը ներկայացնում է 1932 թվականից Ավտոմիության կոնսորցիումի հիմնադիր 4 ընկերությունները՝ DKW, Horch, Wanderer և Audi:

Volkswagen

V տառը «volks» բառի առաջին տառն է, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է ժողովուրդ, իսկ W-ն՝ «wagen» բառի, որը նշանակում է մեքենա։

Amazon

Դուք հավանաբար մտածել եք, թե սլաքը պարզապես ժպիտ է պատկերում, որը նշանակում է, որ Ամազոնի հիմնական առաքելությունը իրենց հաճախորդներին երջանկացնելն է։ Բայց ուշադրություն դարձրե՛ք, որ սլաքը ուղղված է A-ից Z, ինչը նշանակում է, որ կայքը վաճառքի է ներկայացնում ապրանքների մեծ բազմազանություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել