Image may contain: people sitting and screen1) Անձի սահմանադրական իրավունքները հարգելու սկզբունք - անձնական տվյալները մշակելիս գործատուն պարտավոր է հարգել աշխատողների սահմանադրական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ պատիվն ու արժանապատվությունը: Գործատուն աշխատողի մասնագիտական գործունեությանը չվերաբերող տեղեկությունները (նախասիրություններ, նախընտրելի սպորտաձև կամ մշակութային գործունեություն) կարող է մշակել միայն աշխատողի համաձայնությամբ, թեև այդպիսի տվյալները չեն կարող աշխատանքի ընդունման կամ աշխատանքի առաջխաղացման համար լինել որոշիչ գործոններ:
2) Անձնական տվյալները օրինական և արդար մշակելու սկզբունք – անձնական տվյալները պետք է մշակվեն առանձին, օրինական և հստակ սահմանված նպատակով: Գործատուն պարտավոր է մշակել աշխատողի անձնական
տվյալները իրավական պահանջներին համապատասխան և պետք է հավասար ու արդար վերաբերմունք ցուցաբերի բոլոր աշխատողների նկատմամբ: Օրինակ՝ գործատուն չպետք է նույնական պաշտոն զբաղեցնող աշխատողներից վերցնի տարբեր տեսակի տեղեկություններ:
3) Խտրականության արգելքի սկզբունք - անձնական տվյալների մշակումը չպետք է լինի որևէ տեսակի խտրականության հիմք աշխատանքի ընդունման և առաջխաղացման համար:
4) Աշխատողների տեղեկացված լինելու սկզբունք - գործատուն պարտավոր է աշխատողին տեղեկացնել վերջինիս անձնական տվյալները մշակելու մասին (մշակվող տվյալների ցանկը, տվյալները մշակելու նպատակը և իրավական
հիմքերը, տվյալները երրորդ անձանց փոխանցելը և այլն):
5) Համաչափության սկզբունք - գործատուն պետք է մշակի միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են հետապնդվող նպատակի իրականացման համար:

Աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցն այստեղ՝
https://goo.gl/G7rBln

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել