Հրեաները շատ իմաստուն ժողովուրդ են: Նրանց խորաթափանց մտածողությունը հայտնի է ողջ աշխարհում: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 35 իմաստուն և սրամիտ ասացվածքներ հրեաներից, որոնք կօգնեն հասկանալ այս աշխարհը:
- Փողով այնքան լավ չէ, ինչքան վատ է առանց փողի:
- Ադամն առաջին հաջողակն է, քանի որ չի ունեցել զոքանչ:
- Եթե խնդիրը հնարավոր է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ ծախս է:
- Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:
- Թող Աստված քեզ պահպան լինի վատ կանանցից, իսկ լավերից փրկվիր ինքդ:
- Ցանկացած հրեա գիտի, թե ինչպես է ավելի լավ:
- Աստված չի կարող ամեն տեղ միանգամից լինել, այդ պատճառով էլ նա ստեղծել է մայրերին:
- Մի՛ եղիր շատ քաղցր, որ քեզ կուլ չտան, մի՛ եղիր շատ դառը, որ քեզ չթքեն:
- Զգուշացիր այծից դիմացից, ձիուց՝ հետևից, իսկ հիմարից՝ բոլոր կողմերից:
- Ե՛վ հյուրը, և՛ ձուկը երեք օրից սկսում են վատ հոտ արձակել:
- Գիտելիքները շատ տեղ չեն զբաղեցնում:
- Ավելի լավ է հրեա առանց մորուքի, քան մորուք՝ առանց հրեայի:
- Մարդը պետք է ապրի գոնե հետաքրքրասիրությունից ելնելով:
- Խուլը լսել է՝ ինչպես է համրը պատմել, որ կույրը տեսել է՝ ինչպես է կաղն արագ-արագ վազում:
- Աստված պահպանում է աղքատներին, համենայն դեպս, թանկարժեք մեղքերից:
- Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը կլինեին բարեգործներ:
- Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, նա միանգամից վերածվում է երիտասարդ կնոջ:
- Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, իսկ երեխաները ծնողներին՝ լռել:
- Հեռավորության վրա բոլոր մարդիկ էլ վատը չեն:
- Գուցե և ձվերն ավելի խելացի են, քան հավերը, սակայն դրանք ավելի շուտ են հոտում:
- Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք ավելի շատ լռեին:
- Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
- Վատ կինն անձրևից էլ վատ է. անձրևը մարդուն տուն է շտապեցնում, իսկ վատ կինը տնից դուրս է հանում:
- Աշխարհը կվերանա ոչ թե այն պատճառով, որ շատ են մարդիկ, այլ այն պատճառով, որ շատ են տմարդիները:
- Աստված իմ, օգնիր ինձ կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:
- Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, ապա մի փոքր սպասեք, այն կփոխվի դեպի վատը:
- Որքան էլ քաղցր լինի սերը, դրանից կոմպոտ չես պատրաստի:
- Երբ անելու բան չի լինում, մարդիկ մեծ գործեր են ձեռնարկում:
- Երկու չարիքից ընտրություն կատարելիս հոռետեսն ընտրում է երկուսն էլ:
- Բոլորը բողոքում են փողի պակասից, սակայն ոչ ոք չի բողոքում խելքի պակասից:
- Նա, ով երեխա չունի, լավ է դաստիարակչական խորհուրդներ տալիս:
- Ավելի լավ է մահանալ ծիծաղից, քան վախից:
- Փորձն այն բառն է, որով մարդիկ արդարացնում են իրենց սխալները:
- Սպիտակած մազերը ծերության նշան են, այլ ոչ իմաստնության:
- Ծերանալով մարդը սկսում է ավելի վատ տեսնել, սակայն ավելի շատ բան է տեսնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել