Մեքենան որևէ տեղ կայանելուց և մի քանի րոպեով դուրս գալուց հետո մենք շատ հաճախ վերադառնում և տեսնում եք, որ մեքենայի որոշ մասը քերծել են։ Եվ սովորաբար դա տեսնելուց հետո մենք սկսում ենք հայհոյել քերծողին, սակայն չենք մտածում, որ երբեմն մենք ենք այդ քերծվածքների մեղավորը։

BlogNews-ն առաջակում է Ձեզ 6 խորհուրդ, որոնք շնորհիվ դուք նվազագույնի կհասցնեք այդպիսի քերծվածքների հավանականությունը։

1. Մեքենան ուղիղ կայանեք


Մենք երբեք ժամանակ չունենք մեքենան ճիշտ կայանելու և գրեթե մշտապես այն կանգնեցնում են «թեք» վիճակում։ Փակելով կողքի կայանատեղին՝ մենք մեխանիկորեն վտանգի ենք ենթարկում մեր իսկ մեքենան, քանի որ երբեք չի կարելի վստահ լինել դիմացի վարորդի վարպետության վրա։ Մի զլացեք և մշտապես ուղիղ կանգնեցրեք Ձեր մեքենաները։

Մի կանգնեք շրջադարձի վայրում


Օրենքով հստակ սահմանված է, որ չի կարելի մեքենան կայանել շրջադարձից 5մ հեռավորությունից պակաս հեռավորության վրա, սակայն Հայաստանում մարդիկ օգտագործում են ցանկացած ազատ տարածություն մեքենան կայանելու համար։ Եվ շատ քչերն են հասկանում, որ այդպես կայանելը ոչ միայն կարող է տուգանքի պատճառ դառնալ, այլև կարող է լուրջ վնաս հասցնել Ձեր մեքենային։ Համոզվելու համար դիտեք տեսանյութը՝ 35-րդ վայրկյանից։

3. Զգուշացեք բեռնատարներից


Մշտապես ուշադրություն դարձրեք, թե շենքի որ մասում եք կայանում մեքենան։ Մի մոռացեք, որ գրեթե ցանկացած շենքում կան պահեստներ, որոնց մոտենում են հսկայական մեքենաներ։ Եվ շատ հաճախ այդ մեքենաների վարորդները չեն նկատում մոտակայքում կայանված մարդատար ավտոմեքենաները և ակամայից վնասում են դրանք։

4. Մի զայրացրեք անցորդներին


Մարդիկ հիշաչար են։ Երբ դուք փակում եք որևէ մեկի մուտքը կամ մայթը, ապա ակամայից դատապարտում եք Ձեր մեքենան ավերածության։ Բանալիով արված խազերը և դիտմամբ ծակված անվադողերը մարդկանց հիշաչարության վառ օրինակներ են։ Պարզապես խուսափեք ուրիշներին խանգարելուց, որպեսզի Ձեզ ևս վնաս չպատճառեն։

5. Պաշտպանվեք սյունով


Երբեք մի վստահեք մյուս վարորդներին և անվտանգության համար հաշվի առեք բոլոր հնարավոր հանգամանքները։ Հնարավորության դեպքում կայանեք մեքենան որևէ սյունի մոտ, որը կարող է պաշտպանել Ձեր մեքենան անփորձ վարորդների սխալներից։

6. Զգուշացեք սայլակներից

Եվ կրկին Ձեզ ենք ներկայացնում սուպերմարկետների կայանատեղիների վտանգները։ Առաջին հայացքից անվտանգ թվացող անվասայլանկները իրականում կարող են խոշոր վնաս պատճառել Ձեր մեքենային։ Պարզապես դիտեք տեսանյութը և ինքներդ համոզվեք (34-րդ վայրկյանից)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել