Картинки по запросу արցախԱզատագրված գյուղերից մեկի դպրոց էի հյուրընկալվել: Դպրոցում շրջելուց, ուսուցիչների և աշակերտների հետ ծանոթանալուց հետո արդեն պետք է գնայինք: Դպրոցի տնօրենը բա՝ չէ՛, կացեք... Մտածեցի՝ լավ, մի գավաթ սուրճ կամ թեյ կխմենք ու կգնանք... Այ քեզ բան, հենց դպրոցում տնօրենը մեզ խաշ հյուրասիրեց: Քանի որ «շոֆեռը» նորից ես էի, ինձ չթողեց՝ խմեմ :), բայց իմ բաժինը դրեց իմ հետ :) : Նախապես գիտեր տնօրենը, որ ժամանակս սուղ է, դրա համար հենց դպրոցում էր կազմակերպել «մի կտոր հաց» ուտելու պրոցեսը։ Անակնկալի եկա, բայց դե բավականին շոյված էի զգում ինձ։ Դպրոցի ուսուցիչները, որոնք արդեն իմ բարեկամներն են, իրենց հերթին թեյ հյուրասիրեցին, թե՝ ճանապարհ ես գնում, սա շատ կազդուրիչ է։ Իսկ ամենավերջում տնօրենի պատմածն ամեն ինչ իր տեղը գցեց: Նա մի մատուռ է փորձում կառուցել, քարը պետք ա ՀՀ-ից բերի։ Իմ այն հարցին՝ բայց ստեղ քար չկա՞, պատասխանեց.
- Կա, թուրքի էն սպիտակ քարերն են, որ Կիրովաբադից ու Բաքվից են բերել, մեր սրբությունը հո դրանց քարով չեմ սարքի...
Արցախցին այ այսպիսին է՝ թասիբով ու հյուրասեր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել