Картинки по запросу vladimir solovyovՀայտնի ռուսաստանցի լրագրող, «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը երկու օր առաջ այցելել էր Ադրբեջան և հանդիպել էր ապշերոնյան բռնապետի հետ: Կասկածներ կային, որ հայ ժողովրդի բարեկամ Սոլովյովին ադրբեջանցիները կփորձեն գնել, ինչպես դա անում են շատ դեպքերում օտարերկրացիների հետ: Սակայն twitter-յան իր էջում Սոլովյովի արված գրառումներն ապացուցում են, որ նա այն մարդկանցից է, ով կարող է պաշտպանել սեփական տեսակետները: Ադրբեջանցի օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք Սոլովյովը չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից «օկուպացված տարածքներ», այսինք՝ Արցախ այցելելու համար, Վլադիմիր Սոլովյովը բավական կոշտ պատասխանել է. «Ինչի՞ համար ես պետք է ներողություն խնդրեմ: Բազմիցս այցելել եմ: Կարծիսք փոխել չեմ պատրաստվում: Այն շատ լավ հայտնի է: Խնդրի ռազմական լուծումն անհնարին է: Այցի մանրամասների մասին կիմանաք երեքշաբթի օրը հաղորդման ժամանակ»:
Մեկ այլ ցինիկ ազերի օգտատիրոջ գրառմանը, որտեղ վերջինս Սոլովյովի այցը Բաքու ավելի հնչեղ դարձնելու համար առաջարկում էր վերջինիս Իլհամ Ալիևին հյուր գալ Մարգարիտա Սիմոնյանի (Russia Today-ի գլխավոր խմբագիրն է) և ճանաչված ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, Սոլովյովն արձագանքել է. «Ես հնչեղության համար չէի եկել: Ես մի քանի ժամով էի եկել նախագահի հետ հանիպման համար»: Ավելի վաղ Սոլովյովը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ մանրամասն քննարկել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի հարցերը:
Համոզված եմ, որ Սոլովյովի պատասխանները դուր չեն եկել Բաքվին: Բայց Սոլովյովը իրեն բնորոշ ոճով բավական «մատչելի» ազերիներին հասկացրել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին ադրբեջանցիները: Խղճուկ թուրք-ազերիների մոտ այն կարծիքն է, որ ով հանդիպեց Իլհամի հետ, պետք է կտրուկ փոխի իր «սխալ» կարծիքը և ներողություն խնդրի Ադրբեջանից: «Ներողությունացավով» տառապող կովկասյան թուրքերն ուրիշներին փորձելով նվաստացնել՝ ինքնահաստատվում են: Սոլովյովն էլ պարզ հասկացրել է twitter-յան թուրք օգտատիրոջը, ով ինքը լավ է արել բազմիցս այցելել է Արցախ: Իսկ կարծիքը չփոխելն էլ նշանակում է այն, որ Սոլովյովը չի հրաժարվում այն բառերից, որ համարում է Արցախը հայկական հող և ճանաչում է նրա անկախությունը:
Սիմոնյանի և Քեոսայանի անունները շոշափող մեն այլ թուրք օգտատեր էլ չի թաքցրել իր նախանձը: Ազերիները սովոր են ուրիշներին գնել, բայց սեփական «հանճարներ» չունենալը սարսափելի զայրացնում է Ալիևին: Դրա համար էլ նրանք հիստերիայի մեջ են ընկնում նույն Մարգարիտա Սիմոնյանի, Քեոսայանի և այլ հայտնի հայերի անունները լսելիս: Սոլովյովի այցին հնչեղություն տալը կարևոր էր հենց Իլհամ բռնապետին: Հենց նրա մամլո ծառայությունն է հաղորդել Սոլովյովի և Ալիևի հանդիպման մասին:
Սոլովյովը նաև բացահայտել է Բաքու այցելելու նպատակը: Դա Լապշինի և Ուելդանովի գործերն են:
Դե ինչ: Սոլովյովը կրկին ապացուցեց, որ սկզբունքերից հետ չի կանգնում: Իսկ այցի մանրամասներն էլ կիմանանք երկու օրից:
Հ.Գ. Ինչո՞ւ ազերի հատուկջոկատայինները, որոնք Բաքվի օդանավակայանում երեսները փակ ուղեկցում էին Լապշինին, նույնը չարեցին ԲԱԶՄԱԹԻՎ անգամներ Արցախ այցելած Սոլովյովի նկատմամբ: Պատասխանը երևի պարզ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել