Հայտնի բրենդային տեխնիկան՝ սմարթֆոնները, նոութբուքերը և լափթոփերը, շատ հաճախ կեղծվում են։ Եվ երբեմն այդ կեղծիքները այնքան նման են օրիգինալներին, որ դրանք տարբերակելը գրեթե անհնար է։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է մի քանի մանրուքներ, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնել՝ տեխնիկա գնելու ընթացքում։

Առաջին հերթին՝ փաթեթավորում


Շատ հաճախ տեխնիկան կեղծողները աչքաթող են անում տվյալ ապրանքի փաթեթավորումը։ Իսկ պաշտոնական արտադրողը մշտապես հետևում է բոլոր մանրուքներին։

Ուշադիր զննեք փաթեթավորումը և ուշադրություն դարձրեք  տպագրության որակին. տառատեսակները պետք է հստակ երևան բոլոր կողմերից։ Ներսում ոչինչ չպետք է շարժվի և աղմկի, քանի որ իրական արտադրողը մշտապես հոգում է սարքերի անշարժության մասին։ Նույնիսկ փաթեթավորման անկյունների կարերը պետք է անթերի լինեն։

Հրահանգավորման գրքույկ


Հրահանգների գրքույկը կարելի է նույնականացնել սարքի անձնագրի հետ
։ Այնտեղ պետք է լինի ինֆորմացիա հենց այն լեզվով, որով խոսում են գնման երկրում։ Եթե գրքույկում օտար լեզվով է ամեն բան գրված, ապա, ամենայն հավանականությամբ, դա կեղծիք է (բացառությամբ՝ անգլերեն լեզվի)։

Պատրաստման նյութը


Ցանկացած նյութ՝ պլաստմասը, ռետինը, ալյումինը, կարող է լինել թե՛ ցածր և թե՛ բարձր որակի։ Հայտնի բրենդները չեն խնայում նյութերի վրա։
Նրանց արտադրանքի պլաստմասե մակերևույթները հարթ են և չունեն կարեր։ Ուշադիր զննելու դեպքում դուք անմիջապես կնկատեք թերությունները։

Գրությունների տառատեսակները


Լոգոն ցանկացած բրենդի երեսն է, և դրան առանձնակի մեծ ուշադրություն է դարձվում
։ Այն մշտապես տպվում է այնպես, որ անթերի լինի։ Եվ նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում այն չի մաշվում։

Սարքերի վրա գտնվող գրառումների տառատեսակները պետք է հավասար լինեն, պարզ կարդացվեն և «չանհետանան»։ Շատ հաճախ կեղծիքներում այս ամենը խախտվում է։

Ստուգեք լիցքավորող սարքը


Ցանկացած սարքի լիցքավորման վարդակը պետք է հարմարեցված լինի Ձեր երկրում օգտագործմանը։
Բացառությունը կարող է լինել այն դեպքը, երբ պատվիրել եք սարքը արտերկրից, և պատվերը ստացել եք որևէ միջանկյալ ընկերության միջոցով։ Եվ հիշեք, որ օրիգինալ ապրանքների վրա դուք երբեք չեք գտնի տարբեր գույների և որակների պլաստմասե կարեր և անհարթություններ։

Ստուգեք լարերը և խրոցակները (штекер)


Լարերի որակը ամենաակնհայտ նշանն է, որով կարելի է տարբերել կեղծված արտադրանքը իսկականից։ Մի՛ մոռացեք նաև ուշադրություն դարձնել խրոցակների որակին և չափսին, քանի որ միայն կեղծված ապրանքներում են դրանք չափից դուրս մեծ, երկար և անորակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել