Картинки по запросу ՍևանՀայաստանում ունենք առնվազն երկու քաղաք, որոնք գտնվում են Սևանի ափին՝ Սևան և Մարտունի քաղաքները: Թերևս Մարտունին ամենամոտն է Սևանա լճին: Սակայն, այդքան մոտ լինելով Սևանին, Մարտունին այնքան հեռու է Սևանից: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Մարտունի քաղաքի կողմից Սևանի ափին կառուցվի գեղեցիկ զբոսավայր, ինչպիսիք շատ են, օրինակ, սևծովափնյա քաղաքներում: Տեղացիները, հյուրերը երեկոները կարող են զբոսնել ու հիանալ գեղեցիկ Սևանով: Թե չէ հիմա այն նման է աղբանոցի... Եթե ես լինեի Մարտունու քաղաքապետ, հիմա շուտ էի այդ գաղափարը կյանքի կոչել: Այստեղ էլ կառավարության կամ իշխանության գործոնը չկա, պարզապես ճիշտ կառավարում է պետք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել