BlogNews-ը Ձեզ համար լավ նորություն ունի. WhatsApp ծրագրում հայտնվել է այնպիսի մի նոր ֆունկցիա, որին գրեթե բոլորը սպասում էին։ Այժմ դուք և շատ ու շատ ուրիշ օգտատերեր կկարողանան խուսափել մի շարք տհաճ իրավիճակներից, որոնցում ակամա հայտնվում էին։

Լավ նորությունը

Անցյալում, թե դուք ջնջեիք ուղարկված նամակը, ապա այն կանհետանար միայն Ձեզ մոտ, իսկ կապի մյուս կողմում գտնվող մարդը, միևնույն է, կկարողանար տեսնել այն։ Ջնջելու նոր ֆունկցիան (անգլերենով՝ «unsend») հնարավորությունը կտա Ձեզ ջնջելու կամ փոխելու ուղարկված նամակը, և այդ փոփոխությունները կցուցադրվեն նաև կապի մյուս կողմում։ Կա միայն երկու պայման. դա կարելի է անել նամակն ուղարկելուց 2 րոպեի ընթացքում և նամակի հասցեատերը պետք է դեռևս կարդացած չլինի նամակը։

Այս թարմացումը առաջինը կհայտնվի Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում, իսկ հետո՝ հաջորդաբար iOS և Android սարքերում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել