Հայկական ոսկերչական 4 ընկերություն և 2 անհատ ձեռնարկատեր այս օրերին մասնակցում են «ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսին: Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրում են ոսկյա և արծաթյա զարդեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ:

Հայկական ոսկերչական իրերը, որոնք առավել մոտ են եվրոպական ոճի արտադրանքին, նորույթ են ղազախական շուկայում։ Այս ցուցահանդեսի շնորհիվ հայ ոսկերիչները հնարավորություն են ունենոմ ղազախական սպառողների շրջանում ժամանակակից ոսկյա զարդերի նկատմամբ նոր պահանջարկ ձևավորել։ Պատահական չէ, որ տարեցտարի նկատվում է հայկական ոսկերչական արտադրանքի արտահանման աճ դեպի Ղազախստան:

Նշենք, որ «ԱՌՈՒ-Ալմաթի» մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ գարնանն ու աշնանը, Ալմաթիում և Աստանայում և հայաստանյան արտադրողների համար այն դիտարկվում է որպես դեպի ասիական շուկա բացվող պատուհան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել