«Ապրիլի 9-ին լրանում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին. ՀՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն /ԱԺ ընտրություններին մասնակից մյուս ուժերը, որ չանցան խորհրդարան, այս ընտրություններին այլևս չեն ցանկանում մասնակցել/, սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավելի բերեն. բանը հասել է նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ անկուսակցականներին, միայն թե այդ մարդիկ լինեն ձայն բերողներ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել