«Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա։ Ապագա կառավարության ձևավորման մասին լուրերը տարաբնույթ են և ոչ վերջնական։ Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են։ Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է։ Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի։ Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա։ Թեև նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել