Operativ.am-ը գրում է․

Հնդկաստանում բժիշկների կողմից մահացած ճանաչված վաղաժամ ծնված նորածինը հուղարկավորության ժամանակ վերակենդանացել է: Այս մասին գրում է Life.ru-ն:

25-ամյա Դուրգեշ Ռատորեն երեքշաբթի լույս աշխարհ է բերել 24 շաբաթական դստերը, որն ընդամենը 340 գրամ է կշռել:

Կինը ծննդաբերել է  Ռաջաստան նահանգի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժքույրները ծնունդից քիչ հետո հայտարարել են, որ երեխան մահացած է, քանի որ լաց չի լինում և չի շնչում:

Երբ ընտանիքի անդամները պատրաստվում էին հուղարկավորել երեխային, նկատել են, որ նա շնչում է և կարողացել են լսել նրա սրտխփոցը: Ծնողները փոքրիկի վերակենդանացումը հրաշք են անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել