Image resultOperativ.am-ը գրում է․

Ֆրանսիայում տեղական սիրողական ակումբներից մեկի ֆուտբոլիստին 30 տարով որակազրկել են այն բանից հետո, երբ վերջինիս և խաղի դատավորի միջև վիճաբանություն է սկսվել: Այս մասին գրում է  «Aif.ru»-ն՝ հղում անելով «L՛Equipe»-ին:

ԶԼՄ-ները ֆուտբոլիստի անունը չեն նշում: Հաղորդվում է, որ նա հանդես է եկել «Վենիսյե» թիմի կողմից: Դատավորի հետ վիճաբանությունը սկսվել է երկրի առաջնության ժամանակ: 

Հերթական խաղի ժամանակ, երբ «Վենիսյեն» խաղադաշտում էր «Բելլեշուրի» հետ, ֆուտբոլիստը բարկացել է դատավորի՝ իր կարծիքով սխալ որոշումից և հարվածել է վերջինիս դեմքին:

Ակումբը, որում խաղացել է ֆուտբոլիստը, նույնպես պատժվել է: Ֆուտբոլիստին որակազրկել և հանել են առաջնությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել