Կապ չունի՝ մեծ եք, թե փոքր, միևնույն է, կան երևույթներ, որոնց իրական լինելը զարմանք է առաջացնում: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 12 իրական փաստեր, որոնք կպայթեցնեն ձեր ուղեղը:

  1. Հավանականությունն այն բանի, որ մեկ բաժակ ջուրը, որը դուք ըմպում եք, պարունակում է ջրի մոլեկուլներ, որոնք եղել են դինոզավրի մարմնում, մոտ 100% է:

  2. Բակտերիաները, որոնք մեր օրգանիզմում են, քանակապես մոտ 10 անգամ գերազանցում են այն բջիջներին, որոնցից կազմված է մեր մարմինը:

  3. Կոալաների մատնահետքերը չեն տարբերվում մարդկային մատնահետքերից անգամ էլեկտրոնային մանրադիտակի տակ:

  4. Անձրևորդերն ունեն 5 սիրտ:

  5. Կապույտ կետի սիրտն այնքան մեծ է, որ մարդ կարող է հեշտությամբ լողալ դրա զարկերակներով:

  6. Մարդու ԴՆԹ-ն 50%-ով համընկնում է բանանի ԴՆԹ-ին:

  7. Մեղրը միակ մթերքն է, որ երբեք չի փչանում, ո՛չ մեկ տարուց, ո՛չ երկու, երբեք:

  8. Պլուտոնի բացահայտումից հետո մինչև նրան մոլորակի ստատուսից զրկելու պահը այն ոչ մի պտույտ չի կատարել արևի շուրջ:

  9. Վեներայի վրա մեկ օրը տևում է ավելի երկար, քան մեկ տարին:

  10. Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրևներ են տեղում:

  11. Էվերեստի գագաթին կա հեռախոսային կապ:

  12. «Տիտանիկի» խորտակումից 14 տարի առաջ գրվել էր մի վեպ այն մասին, թե ինչպես է այն խորտակվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել