Картинки по запросу turkey flagԹուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկությանը մասնակցող քաղաքացիների նախնական ցուցակը և քվեարկության սկսման և ավարտի ժամերը, որոնք ենթարկվել են փոփոխության:
Թուրքիայում 1,27 միլոն մարդ ապրիլի 16-ին կքվեարկի առաջին անգամ: 2015թ. նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին Թուրքիայում ընտրողների թիվը կազմել է 54.5 միլիոն ընտրող, իսկ ահա 2018թ. ապրիլի 16-ի հանրաքվեին մասնակցող ընտրողների թիվը կլինի 55.32 միլիոն ընտրող:
Քվերակությունը Թուրքիայի ամբողջ արևելյան հատվածում՝ Ադիյաման, Աղըրի, Արտվին, Բինգյոլ, Բիթլիս, Դիարբեքիր, Էլազիղ, Էրզիջան, Էրզրում, Գազիանթեփ, Գիրեսուն, Գյումյուշանե, Հաքքարի, Կարս, Մալաթիա, Կահրամանմարաշ, Մարդին, Մուշ, Օրդու, Ռիզե, Սիիրտ, Սվազ, Տրապիզոն, Թունջելի, Սանլյուրֆա, Վան, Բայբուրթը, Բաթման, Շըրնաք, Արդահան, Իգդիր և Քիլլիս նահանգներում, կսկսվի Թուրքիայի ժամանակով 07:00-ին և կավարտիվ 16:00-ին, իսկ արևմտյան հատվածում այն կսկվի 08:00-ին և կավարտվի 17:00-ին:
Ամենաշատ ընտրական տեղամասեր, այսինքն՝ ամենաշատ ընտրողներ կան Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում: Իսկ ամենաքիչ ընտրատեղամասեր, այսինքն՝ ընտրողներ, կան Էրզրումում, Ջանքիրիում, Սինոփում, Քյութահյաում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել