Картинки по запросу զվարթնոց օդանավակայանԱմեն տարի իրանցի զբոսաշրջիկները Նովրուզ տոնը նշում են Հայաստանում: Այս տարի մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության 8100 ուղևոր:

Դրանից ելնելով՝ կարելի է ասել, որ իրանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում այս տարի աճել է: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:

Ընդանուր առմամբ՝ այս տարի Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ՝ 2016 թվականի 48-ի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել