«Ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով կրկին պատգամավոր դարձած Ռուզաննա Մուրադյանը հայտարարագրված ոչ բնակարան ունի, ոչ դրամական միջոց:

Անցած տարվա ընթացքում նա անգամ փոխառություն, վարկ է վերցրել: Նախկին ուսուցչուհի պատգամավորուհին որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմում է 565 հազար դրամ: Բայց չնայած սրան՝ նրա ամուսինը՝ Աշոտ Անտոնյանը, անցած տարի 28 մլն 920 հազար դրամով գնել է բնակարան:

 

Եվ սա այն դեպքում՝, երբ պատգամավորի ամուսնու եկամուտը կազմում է միայն ամսական ստացած նրա 68 հազար դրամ կենսաթոշակը:

 

Բայց դե, ՀՀԿ-ականների գործերն անքննելի են, նրանց ցածր թոշակով էլ կարող են բնակարան գնել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել