Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում: Այս մասին Գերմանիայի կանցլերն նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղարկած շնորհավորական նամակում:
«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը կկարողանան իրենց ներուժն ամբողջությամբ զարգացնել միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հետագայում էլ
շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»,-ասել է Մերկելը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/06/778305.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել