Որքան էլ մենք չսիրենք ունիվերսալ սև գույնը, երբեմն ցանկություն է լինում դժգույն օրերը լցնել այլ գույներով: Չնայած որ սպիտակը համարվում է բազային գույն, մենք այն հազվադեպ ենք կրում առօրյայում:

BlogNews-ը որոշել է ձեզ օգնել կրել սպիտակ գույնն այնպես, որ էլ ավելի շլացուցիչ տեսք ունենաք, քան սևով:

1. Ընտրեք ճիշտ ներքնազգեստ

Սպիտակ կրելիս գլխավորապես պետք է ուշադրություն դարձնել ներքնազգեստի վրա: Խորհուրդ է տրվում ընտրել մարմնագույն ներքնազգեստ, քանի որ, եթե ընտրեք սպիտակ, այն կարող է շատ ընդգծվել և տգեղ լինել:

2. Համադրեք տարբեր գործվածքներ

Հաջող սպիտակ լուք ստանալու համար հարկավոր է համադրել տարբեր տեսակի կտորներ՝ ժանյակներ, թավիշ, մետաքս, տրիկոտաժ, շիֆոն, անգամ կաշի և այլն:

3. Ընտրեք հաստ գործվածքներ

Բարակ կտորներից սպիտակ հագուստը կարող է ընդգծել ձեր թերությունները և ավելորդ կիլոգրամներ ավելացնել: Սակայն կա մի միջոց դրանից խուսափելու համար. կրեք ամուր և հաստ գործվածքներից սպիտակ հագուստ:

4. Կրեք սպիտակ ոչ միայն ամռանը

Մենք սովոր ենք սպիտակը համարել ամառային գույն, սակայն սպիտակը կարող է թարմություն հաղորդել անգամ աշնանային կամ ձմեռային լուքին: Այո՛, եղանակը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս կրել սպիտակ, սակայն սպիտակ վերարկուն կամ գոնե շալը շատ տարբերվող կլինեն:

5. Համադրեք այն մետալիկի հետ

Որպեսզի օֆիսային տեսք չունենաք, սպիտակ բլուզներն ու շապիկները համադրեք մետալիկ շրջազգեստների կամ տաբատների հետ: Դա անգամ կարող է շատ տոնական տեսք տալ ձեզ, եթե համադրեք ճիշտ աքսեսուարների հետ:

6. Ավելացրեք ինչ-որ վառ ակցենտ

Տեսքն ավելի աչքի ընկնող դարձնելու համար խորհուրդ է տրվում ավելացնել ինչ-որ վառ դետալ՝ պայուսակ, կոշիկներ, գոտի, աքսեսուարներ: Լիովին սպիտակ լուքի հետ անգամ սև կամ շագանակագույն դետալները միանգամից ուշադրություն կգրավեն:

7. Փոխարինեք կոկտեյլային կամ երեկոյան զգեստը սպիտակ կոստյումով

Հոլիվուդյան աստղերն արդեն վաղուց են ապացուցել, որ կարմիր գորգի վրա սպիտակ կոստյումը շատ ավելի շլացուցիչ և նորաձև տեսք է ունենում: Ի հակադրումն սև կոստյումի՝ սպիտակը շատ ավելի տոնական և երեկոյան տեսք ունի:

8. Տեղերով փոխեք սևն ու սպիտակը

Սպիտակ վերև - սև ներքև՝ դեռևս դպրոցից հայտնի կլասիկա: Ավելի մեծ տարիքում այն ասոցիացվում է աշխատանքային խիստ դրես կոդի հետ: Սակայն բավական է տեղերով փոխել այդ երկու գույները, և տեսքն այլևս ձանձրալի չի լինի:

9. Սպիտակ բաճկոն

Սպիտակ բաճկոնը հիանալի լուծում է նրանց համար, ովքեր չեն սիրում երկար մտածել, թե ինչ հագնել: Այն հիանալի կերպով համադրվում է ամենահասարակ բլուզի և ջինսերի հետ: Այն օրիգինալություն կհաղորդի ցանկացած լուքի:

10. Ստեղծեք կոնտրաստ

Սպիտակ գույնն ասոցիացվում է թեթևության, անմեղության և թարմության հետ: Այդ իսկ պատճառով սպիտակ հագուստի համադրումը կոպիտ գործվածքների, տղամարդկային ոճի իրերի, կաշվե բաճկոնների հետ տեսքին կհաղորդի օրիգինալություն: Այս կոնտրաստն էլ ավելի է ընդգծում սպիտակի յուրահատկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել