Image may contain: 1 person, sittingՔաղաքական գործիչն իրավունք չունի քաղաքական պայքարին մասնակցելուց և քվե չստանալուց հետո մեղադրել ժողովրդին ծախվելու կամ այլ շահադիտական նկատառումներ ունենալու մեջ: Եթե ինքդ և քո թիմը տվյալ պահին քո աշխարհընկալումով, վարքով, մտավոր կարողություններով չեք համապատասխանում այն իդեալական պետության մեջ գործող քաղաքացու վարքին, ապա դուք չեք կարող հասնել հաջողության, կամ եթե հասնեք, ապա նույն այն աստիճանից չեք բարձրացնելու ժողովրդին, որում գտնվում է տվյալ պահին այլ քաղաքական ուժի մեղքով: Տարիներով չաշխատելով ժողովրդի հետ, օրինակ չծառայելով ժողովրդին, իր կերպարով, իր միջավայրով, գալ և քարոզ կարդալով քվե ստանալն ուղղակի հնարավոր չէ, իսկ եթե անգամ ստանաք էլ, ապա իզուր, ոչինչ տալ չեք կարող: Չպետք է ընդունել մի խաղի կանոն, որտեղ այդ կանոն մշակողն ամեն ինչ արել է, որպեսզի դուք, այդ կանոններն ընդունելով, պարտվեք:
Հաղթանակ ցանկացողը չպետք է գտնվի այն ցածր մակարդակում, որում գտնվում են շատերը:
Բարձրանալով բարձրացրու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել