Հիշեցնեմ, որ անցյալ տարի օգոստոսի 24-ին թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում անցակցած «Եփրատի վահանը» oպերացիան Անկարան ավարտել է ընդամենը օրեր առաջ։
Թուրքիայի իշխանությունների ռազամական ակտիվությունը Սիրիայի տարածքում կապված է ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարով, այլ Սիրիայի քրդերի դեմ է ուղղված։ Անկարան սարսափելի վախենում է Սիրիայի հյուսիսում քրդական երեք ինքնավարությունների միավորումից մեկ տարածքի մեջ։ Հենց սրանով է պայմանավորված, որ թուրքերը միտումնավոր մխրճվել են Սիրիայի հյուսիս և անջատել են իրարից երկրի հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում բնակվող քրդերին։ Հիմա էլ ցանկանում են գրավել քրդերի վերահսկողության տակ գնտվող Մանբիջը և «ԻՊ»-ի «մայրաքաղաք» Ռաքքան։
Չստանալով Հալեպը՝ Թուրքիան բավարարվում է ռուսների նետած պատառներով՝ Աազազով, Ջարաբլուսով և Էլ-Բաբով։ Սակայն դա նրա համար քիչ է։ Հիմա էլ ակնարկում է Մանբիջի և Ռաքքայի մասին։
Հաշվի առնելով Մոսկվայի թուլությունը թուրքերի հանդեպ՝ չեմ զարմանա, եթե ռուսներն էլ օգնեն Անկարային գրավել այդ քաղաքները իրենց շրջակայքով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1316902225060390
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել