Stalin Ստալինի թիկնապահ Վլասիկի արած այս «կադրից դուրս» լուսանկարը սենսացիա էր 1960-ականներին, երբ ԽՍՀՄ-ում աշխատող լրագրողը որոշեց հրապարակել այն ու վաճառել տարբեր թերթերի ու ամսագրերի: Լուսանկարում երևում է, թե ինչպես է աշխարհին հայտնի «հրեշ-մարդը» ժպտում, ինչը հաճախ չէ, որ կարելի էր տեսնել:

Իսկ ինչպիսի՞ն էր Ստալինն անձնական կյանքում: Ականատեսներն ասում են, որ նա շատ էր սիրում խաղալ երեխաների հետ, իր գործընկերների կանանց հետ սիրավեպերի մեջ լինել, արբելու չափ խմել և բիլիարդ խաղալ: Հարկ է նաև նշել, որ Ստալինը բանանի մեծ սիրահար էր: Նա ուներ իր այգին, ուր այգեգործությամբ ու գյուղատնտեսությամբ էր զբաղվում և միշտ հպարտանում իր աճեցրած վարդենիներով և կիտրոնի ծառներով:

Երբ Ստալինը որևէ բառ սխալ էր արտասանում, յուրաքանչյուր ոք, ով խոսելու էր նրանից հետո, պարտավոր էր այդ բառը նույն սխալ ձևով արտասանել: Ինչո՞ւ: Որովհետև եթե մեծն Ստալինն այդպես էր արտասանել բառը, ապա բոլորը պետք է այդ կերպ խոսեին:

Անգամ նրա հումորից էր վտանգի հոտ գալիս: Նա իր գործընկերներին վերածում էր քծնող մարդկանց, ապա հիանում՝ տեսնելով, թե ինչպես են իրեն որևէ բան աղերսում:VlasikԻոսիֆ Ստալինի անձնական թիկնապահ Նիկոլայ Վլասիկը

Սեբագ Մոնթֆիորը միշտ մի հակաստալինյան կատակ-պատմություն էր պատմում. «Մի մարդ կորցրել էր իր չիբուխը, բողոք ներկայացրել, որ այն գողացել են, ապա այն գտել իր բազմոցի տակ: Իսկ բողոքը ետ վերցնելիս ԽՍՀՄ պետական անվտանգության գլխավոր կոմիսար Լավրենտի Բերիան ասել է, որ դա անհնար է, քանի որ նրանք արդեն երեք հոգու են ձերբակալել, ովքեր խոստովանել են, որ իրենք են կատարել գողությունը»:

1931 թվականին Վլասիկը Կրեմլում նշանակվեց որպես Ստալինի անձնական թիկնապահ ու հետագայում կարծես նրա ընտանիքի անդամը լիներ: Բայց այդ փաստը Վլասիկին չփրկեց Ստալինի դաժանությունից, քանի որ 1952 թվականին նրան ձերբակալեցին և աքսորեցին: Միայն 1953 թվականին Ստալինի մահից հետո նա գուլագից ազատ արձակվեց և վերադարձավ Մոսկվա:

Վլասիկն իր հուշերում գրում է, որ Ստալինը հաճախ էր իրեն խիստ վիրավորում ու նվաստացնում: 25 տարի անմնացորդ նվիրումից և բարեխիղճ աշխատելուց հետո նրան նենգաբար բանտ նետեցին, սակայն անգամ այնտեղ նրա հոգում ոխակալության զգացում չձևավորվեց Ստալինի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել