Картинки по запросу Ճանապարհային ոստիկանությանՄենք սովորություն չունենք գովելու կամ գնահատելու ոստիկանության ծառայողներին, որովհետև դիտարկում ենք էսպես՝ ծառայող են, իրենց պարտքն է, պարտավորությունը, դե պիտի անեն, էլ գնահատելը որս է: Ի դեպ, որպես երկար տարիներ ոստիկանությունում աշխատած մարդ՝ ասեմ, որ ոստիկանության աշխատողներն էլ առանձնապես գովասանքի ու գնահատանքի կարոտ չեն, չեն էլ սիրում: Բայց մեդալի հակառակ կողմն էլ կա, լավին պետք է լավ ասես, դրականն էլ տեսնելու, գնահատելու ունակություն ու կամեցողություն պիտի ունենալ, որ էդ լավը, դրականը կրկնապատկվի: Էլ շատ չեմ երկարացնի, որ չստացվի՝ նախկին կոլեգաներիս դրել, գովում եմ: Չէ, գովում եմ, բայց ըստ էության, ու որ էլ ավելի լավը արձանագրելու հնարավորություն մի՛շտ ունենանք:
Սովորական, նյարդայնացնող իրավիճակ ստեղծվեց մի քանի ժամ առաջ: Հաշվից մի մաս արգելափակել են, պարզվեց՝ հին տուգանք է չվճարված/ ես էլ ամենաօրինավոր վարորդներից չեմ/ բայց, բնականաբար, օրենքը հարգող ու պարտաճանաչ վճարող եմ, բայց չէի ծանուցվել, ու տույժերը եկել էին անխնա, ուստի հա՛մ զարմացել էի, հա՛մ նյարդայնացել... Իրավիճաը պարզելու համար վերցրի ու կապվեցի ոչ թե սովորականի պես հին ընկերների, այլ ՃՈ թեժ գիծ: Հաճելիորեն զարմացրեց սպասարկող տեսուչի պատրաստակամությունը, պատրաստվածությունն ու հատկապես՝ օպերատիվությունն ու մոբիլությունը: Հիմա ինչպես չարձանագրես, որ իրանակում կարևորը ոչ տուգանքն է՝ իր չափով հանդերձ, ոչ ընդհանրապես խնդիրն՝ իր բովանդակությամբ , այլ թեժ գիծ զանգահարած մարդուն լսելու, ընկալելու օպերատիվորեն լուծումներ գտնելու պատրաստակամությունն ու որակը: Հիմա խնդիրը, որի կապակցությամբ զանգել էի, օրենքով սահմանված կարգով կկարգավորվի հօգուտ ինձ, թե ոչ, առայժմ հանելուկային ծանուցված-չծանուցված լինելուս հարցը ինչես կպարզվի, այլ փուլի խնդիր է, բայց որ ցանկացած հարցով, առանց վարանելու ՃՈ թեժ գիծ եմ զանգահարելու, հաստատ: Ռեալ դրական տպավորություններ ունեցա, անկեղծ: Հաճելի, փոքր, բայց կարևոր փաստ, որ ճիշտ համարեցի հրապարակային արձանագրել: :)
Սպասարկող տեսուչի ազգանունը Մալյան էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել