Բոլիվուդյան կրքերը շարունակվում են: Երեկ «Տնից հեռու» նախագծի հաղորդավար Վարդան Սարգսյանը հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուի հետ:
Նանդիշն էլ որոշել Facebook-ի պաշտոնական էջում որոշ կադրեր հրապարակել հայերի հետ իր հանդիպումից: Բոլիվուդի աստղը մի քանի լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում` հետեւյալ մակագրությամբ.
«Հրաշալի էր հանդիպել Հայաստանից ժամանած այս թիմին: Շուտով կտեսնվենք»:
Դերասանը նաեւ օգտագործել է «սեր» եւ «Հայաստան» հեշթեգները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել