Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Խնդիրը չի սահմանափակվում զուտ ընտրություններով, պարզապես դրանք ևս մեկ անգամ ակնհայտ դարձրին խոր հոգևոր ճգնաժամը, որը մենք ապրում ենք։ Բայց այնպես չէ, որ ճգնաժամը մի տեղ է՝ ինչ-որ անթրաշ լյումպենների շրջանում, իսկ ահա մենք «բարձունքներում» ենք և կարող ենք այնտեղից քննադատական կամ ծաղրական բառեր հնչեցնել։ Մենք էլ ենք այդ ճգնաժամի մասը։ Ասելով «մենք»՝ ես նկատի անեմ պետական, քաղաքական և հասարակական ինստիտուտները, այդ թվում՝ կուսակցություններն ու լրատվամիջոցները։ Եվ եթե մեծամասնությանը մեզ չի հավատում և հավատում է Ավետիք Իսահակյանի նկարով թղթերին, ապա դա որքան չհավատացողների,   այնքան էլ մեր խնդիրն է»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել