«Այսօր Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որևէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:

Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում:

«Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասաց նա: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաև ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է:

»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել