«Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է: Սերժ Սարգսյանը դեռ որևէ բան չի ասել, ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակ կա։ Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած Կարեն Կարապետյանն է։ Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ և ԱԺ նախագահ։
 
Սակայն հնարավոր է Կարապետյանը չցանկանա դառնալ ԱԺ նախագահ, նկրտումներ ունի ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում ևս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է։ Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել