4469465Araratnews.am-ը գրում է.

Ամերիկացի դեռահասը խոստովանել է, որ փորձել է «նյութական աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին» դավադրության հարցում, որի նպատակն էր մահափորձ իրականացնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դեմ նրա՝ 2015-ի սեպտեմբերին Ֆիլադելֆիա կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:

Ըստ տվյալների՝ Նյու Ջերսի նահանգից Սանտոս Կոլոն անունով երիտասարդը ցանկացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հարձակում իրականացնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա: Հարձակման համար Կոլոնը, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, ցանկացել է օգտվել դիպուկահարի ծառայություններից:

Երիտասարդը ձերբակալվել է 2015-ին. նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի չափով տուգանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել