Картинки по запросу քպԵրբ Էդմոն Մարուքյանը ասում ա՝ ընտրությունները լեգիտիմ են եղել, ես լրիվ հասկանում և ըմբռնում եմ. մարդուն կեղծ տեղեկանքով սարքել են պատգամավոր, ամբողջ կյանքը պետք ա շնորհակալություն հայտնի:
Բայց երբ դրա մասին խոսում են ՔՊ-ի ջահելները, որոնց ազնվությանը ես չեմ կասկածում, ուղղակի ապշել կարելի ա...

Տղերք և աղջիկներ, դուք հասկանո՞ւմ եք, որ մենակ ՀՀԿ-ի կողմից 100 մլն դոլար ա ծախսվել, ու էդ ամբողջը յուրացված ապօրինի փող ա, էդ փողը ծախսելու համար օգտագործվել ա ընտրակեղծարարության մի մեծ շղթա, որի մեջ մտնում են նախարարությունները, մարզպետարանները, համայնքապետարանները, դպրոցները, հիվանդանոցները, բանակը, հարյուրավոր մասնավոր ձեռնարկություններ: Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ 700 հզր ձայնը և էլի անցած ու չանցած կուսակցությունների մի քանի հարյուր հզր ձայն գնվել ա՝ օգտագործելով ապօրինի ձեռք բերած միջոցներ և պետական իշխանության լծակներ:
Դուք հասկանո՞ւմ եք, որ սրանով ԸՕ-ի այնքան դրույթ է խախտվում, որ բավական է մի 10 անգամ այս ընտրությունները չեղյալ ճանաչելու համար:
Ինչո՞ւ եք իշխանության հանցագործությունը վերցնում ձեզ վրա:

Հ.Գ. Նրանք, ովքեր կասեն՝ բա չգիտեի՞ք, որ սենց ա լինելու, ինչո՞ւ գնացիք, մասնակցեցիք: Գիտեինք ու դեռ հանրաքվեի ժամանակ ենք ասել՝ այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության և հավերժացման համար ա: Բայց դա չի նշանակում, որ չպետք ա պայքարենք, որովհետև եթե չպայքարենք, Հայաստանը կդառնա Թուրքմենստան, իսկ մտածող, չհարմարվող մարդկանց միակ ճանապարհը՝ արտագաղթը:

Հ.Գ.2. Հանրաքվեի և Սերժի իշխանության հավերժացման դեմ պայքարող ոչ մի ուժ չի անցել խորհրդարան. սրանից առավել խոսուն փաստ չկա այս ԱԺ-ի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել