Картинки по запросу հրանտ մելիք շահնազարյանԱրտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հարցազրույց վերցնելուն, տարբերությունն ակնհայտ է՝ մեր թղթակիցները, որպես կանոն, աշխատում են իրենց զրուցակցի խոսքը հնարավորինս ճշգրտությամբ հասցնել լսարանին։ Արտասահմանցիները նյուզմեյքերների խոսքը օգտագործում են ռեպորտաժատիպ նյութեր պատրաստելու համար։
Որպես օրինակ` ասեմ, որ երեկ Gazeta.ru-ի և «Российская Газета»-ի թղթակիցներին երկար հարցազրույց եմ տվել։ Նյութերում քիչ բան է օգտագործվել, ընդ որում՝ նաև սխալ են միտքս ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ՝ նաև իմ խոսքից որոշակի պատկերացում են կազմել ներհայաստանյան քաղաքական զարգացումների մասին և նյութ պատրաստել դրա հիման վրա։ Ժամանակին այդ նույն մոտեցումը նկատել եմ նաև BBC- ի, «Los-Angeles Times»-ի, Al Jazeera-ի և այլ լրատվամիջոցների թղթակիցների հետ աշխատելիս։
Չգիտեմ՝ այդ մոտեցումներից որն է ավելի ճիշտ կամ արդյունավետ, բայց դե փաստ է, ուզեցի արձանագրեմ։ Շատ կուզեի լսել նաև ընկերներիս կարծիքը։
Հա, ի դեպ, ահա հիշատակված երկու ռեպորտաժների հղումները՝

1. https://www.gazeta.ru/politics/2017/04/03_a_10608791.shtml
2. https://rg.ru/…/cik-armenii-oglasil-promezhutochnye-rezulta…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել