Քիչ առաջ կարդում էի ՀՀ Կառավարության բարի ցանկությունների դեկլարացիան (կառավարության 2012-2017թթ. ծրագիրը), հանդիպեցի ստորև շարադրվածին`

« 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թույլ համաշխարհային պահանջարկը և արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,
ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի, 
5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,
միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,
աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում ոչ գյուղատնտեսական զբաղվածների թվի ավելացում 30-50 հազարով,
պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:

Կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն բաժնի վերջինմասում»:

Այս ամենը արդեն իսկ խոսում է այն մասին, որ 2012-2017 թթ. այս դեկլարացիան ինչպես նախորդ` 2008-2012թթ., որի դառը արդյունքները բոլորս ենք տեսել, մեր պետության զարգացման համար անընդունելի են: Հավանաբար դրանք կմնան զուտ շարադրանք, իսկ պատճառաբանությունը կլինի համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը: 

Հ.Գ. Արտագաղթի պատճառները փնտրեք այս ծրագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել