Image result for hamasԱպրիլի վերջին «Համաս» խմբավորումը նախատեսում է հրապարակել իր նոր խարտիան, որը փոխարինելու է գալիս դեռևս 30 տարի առաջ զինյալ խմբավորման կողմից ընդունված փաստաթղթին: Նոր փաստաթղթում Համասը ներկայանում է որպես առավել ինքնուրույն զինյալ կազմակերպություն: Փաստաթղթի համաձայն՝ «Համաս»-ը նպատակ չի հետապնդում ներքաշվել ներքին իսլամական ու արաբական հիմնախնդիրների մեջ, այլ գլխավորապես միտված է կենտրոնանալ պաղեստինյան հիմնահարցի շուրջ: Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ խմբավորման նոր խարտիայում պաղեստինյան հարցում առանձնացվում է խմբավորման բավական կոշտ սկզբունքայնությունը` ընդհուպ մինչև Պաղեստին պետության ճանաչումը 1967թ․ սահմաններով, ռազմական պայքարի շարունակության ապահովումը: Նոր փաստաթղթում «Համաս» խմբավորումը հստակեցնում է, որ պայքարելու է ոչ թե հրեա ժողովրդի, այլ սիոնիստների դեմ:
Բավական ուշագրավ պետք է համարել նաև խարտիայի հրապարակման ժամանակաշրջանը, երբ մերձավորարևելյան տարածաշրջանում առավել ակտիվացել են Իրանն ու Իսրայելը, որոնք փորձում են դրսևորել համեմատաբար ինքնուրույն ռազմաքաղաքական դիրքորոշումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել