Image resultOperativ.am-ը գրում է․

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվի նավթագազային վեճը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» լրատվական գործակալությանը:

Պուտինն ընդգծել է, որ բոլոր ունեցած խնդիրները կհարթվեն մոտակա 10 օրվա ընթացքում: Ռուսաստանի նախագահը հաղորդել է, որ գտնվել է սխեման, որը թույլ կտա կողմերի մոտեցումները պահպանելով՝ մոտեցնել գազի գների հարցով դիրքորոշումները:

Նա կարծում է, որ փոխադարձ փոխզիջումների հնարավոր լինելու արդյունքում երկու կողմերը պայմանավորվել են այն մասին, թե ինչպես են համագործակցելու 2017-2019 թվականների ընթացքում այդ ոլորտում:

Ի պատասխան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել ու ընդգծել, որ «իրենք պետք է միասին լինեն, և ազգերը պետք է դա տեսնեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել