Տեխասում կարելի է քվեարկել տիեզերքից

Картинки по запросу astronauts

1997 թվականից սկսած՝ Տեխասի օրենքը թույլատրում է ամերիկացի տիեզերագնացներին իրենց ձայնն էլեկտրոնային տարբերակով տալ տիեզերքից: Նրանց քվեներն ուղարկվում են Ջոնսոն տիեզերական կենտրոն (Johnson Spacefligh Center), իսկ դրանից հետո՝ Տեխասի տիեզերագնացների տուն:

Առաջին անգամ տիեզերքից քվեարկել է ամերիկացի տիեզերագնաց Դեյվիդ Վոլֆը 1997 թվականին:

Բրազիլիայում Սան Պաոլոյի քաղաքային խորհուրդը ռնգեղջյուրի է ընտրել

Brazilians Elected a Rhino to ... is listed (or ranked) 3 on the list Wacky Election Facts from Around the World

Ի նշան զանգվածային կոռուպցիայի դեմ իրենց բողոքի՝ Բրազիլիայի քաղաքացիներն ընտրեցին Սան Պաոլոյի կենդանաբանական այգուց Կակարեկո անունով ռնգեղջյուրին: Կակարեոին ձայն էին տվել 100.000 հոգի, ինչը ավել էր որևէ այլ թեկնածուի տրված ձայներից:

«Ձայն Կակարեկոյին» կարգախոսը մինչ այսօր օգտագործվում է Բրազիլիայում՝ որպես ապստամբության արտահայտություն:

Հյուսիսային Կորեայում ևս անցկացվում են ընտրություններ

North Korea Actually Has Elect... is listed (or ranked) 6 on the list Wacky Election Facts from Around the World

Չնայած Հյուսիսային Կորեայի կոռումպացված ու ռեպրեսիվ բռնակալական ռեժիմին՝ այստեղ ևս անցկացվում են ընտրություններ, որոնք էլ իրենց հերթին կոռումպացված ու ռեպրեսիվ են: Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ամեն 5 տարին մեկ, որպեսզի ընտրվի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ, բայց յուրաքանչյուր շրջանից առաջադրվում է ընդամենը մեկ թեկնածու, ում ընտրում է անձամբ Կիմ Ջոնգ Ունը, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց անհամաձայնությունը հայտնել, քվեաթերթիկը գցում են արկղի մեջ: Բայց իրականում ոչ մեկը անհամաձայնություն չի հայտնում:

Ամերիկացիներն ընտրում են նոյեմբեր ամսվա առաջին  հինգշաբթի օրը կաթոլիկ ագարակատերերի պատճառով

Americans Vote on the First Tu is listed (or ranked) 10 on the list Wacky Election Facts from Around the World

Մինչ աշխարհի մյուս երկրներն ամեն անգամ ընտրությունների օրը որոշելիս հաշվի են առնում տարբեր հանգամանքներ, ամերիկացիների ընտրությունները միշտ եղել են նոյեմբերի առաջին երեքշաբթի օրերին: Պատճառը ագարակների ու ընտրատեղամասների միջև մի ժամանակ եղած հեռավորությունն է: Վաղ ժամանակներում Ամերիկայում գյուղատնտեսական հասարակություն էր, իսկ երթուղային համակարգը զարգացած չէր: Երեքշաբթին էլ համարվում էր շաբաթվա առաջին օրը: Այսպիսով՝ ագարակատերերը կարող էին ճանապարհ ընկնել երկուշաբթի, այլ ոչ կիրակի, քանի որ դա կխանգարեր նրանց աշխատանքին: Իսկ ինչո՞ւ նոյեմբերին: Այն պարզապես հաճելի ամիս է տերևաթափի ավարտի ու ձմռան գալստյան միջև:

Նոր Զելանդիայում արգելվում է ընտրությունների հետ կապված որևէ բան քննարկել

Картинки по запросу new zealand elections flag

Նախընտրական շրջանում Նոր Զելանդիայի վրա կարծես լռություն է իջնում: Այստեղ նախընտրական քարոզարշավն արգելվում է: Թեկնածուների սոցիալական էջերը փակվում են, ԶԼՄ-ներն էլ չեն կարող ոչ մի տեսակի ինֆորմացիա տրամադրել թեկնածուների մասին, առավել ևս որևէ վիճակագրական տվյալների: Օրենքի հիմքում այն տրամաբանությունն է, որ դրանք ազդում են ընտրողի վրա ու որոշակիորեն ուղղորդում նրան ընտրություն կատարելիս: Այդ է պատճառը, որ Նոր Զելանդիայի ընտրական հանձնաժողովը խստորեն հետևում է, որ այս կանոնները պահպանվեն, իսկ խախտելու համար նախատեսված է տուգանք, որը կարող է հասնել տասը հազար դոլարի:

Էկվադորում քաղաքագլուխ է ընտրվել ոտքերի համար նախատեսված փոշին

A Foot Powder Was Elected Mayo is listed (or ranked) 17 on the list Wacky Election Facts from Around the World

1967 թվականին Էկվադորում՝ Պիկաոազայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ձայների մեծամասնությունն ստացել ու ընտրվել է... ոտքի փոշին: Որքան էլ տարօրինակ հնչի, սա իրականություն է: Pulvapies-ն իր նախընտրական գովազդում ասում է, որ օգտակար կլինի քաղաքի 4000 բնակիչների համար: Ցավոք, հայտնի չէ, թե ինչպես է վերջացել այս պատմությունն, ու իրականում ով է ստանձնել քաղաքագլխի պարտականությունները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել