Ապրիլի 3-ից յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 21:00-ին, Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում մեկնարկում է «Ազիզյաններ» սիրված սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: BlogNews.am-ը օրեր առաջ ներկա է եղել սիթքոմի նկարահանմանը, ֆիքսել հետաքրքիր պահերը և մանրամասներ իմացել նոր եթերաշրջանի մասին: 

«Ըստ սիթքոմի օրենքների՝ մեծ փոփոխություններ երկրորդ եթերաշրջանում չպետք է լինեն: Դերասանական կազմը նույն է մնացել, ավելացնումներ չկան, պարզապես ավելի շատ զարգանում են կերպարները: Սիթքոմում յուրաքանչյուր սերիա ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ, սա էլ նպաստում է նրան, որ զարգացումները հետաքրքիր լինեն: Կլինեն իրավիճակներ, որտեղ կհայտնվեն դերասանները և կփորձեն դուրս գալ այդ իրավիճակից»: 

Գառնիկի կերպարում հանդես եկող Հայկ Մարությանը նաև նշում է, որ շատ արագ է մտել կերպարի մեջ. «Ես էլ իմ հերոսի նման կյանքում էլ հաճախ եմ հայտնվում նման իրավիճակներում: Բնականաբար, կային նրբություններ, որոնց վրա աշխատել եմ»: 

1
2
3
4
5
6
7
8

Դերասանուհի Անի Լուպեն, ով մարմնավորում է Ռուզանին, նշում է.«Կերպարային առումով ես չեմ փոխվում, բայց իրադարձություններն այնպես են զարգանում, որ նոր իրավիճակում եմ հայտնվում: Թող շատերի համար անակնալ լինեն զարգացումները, քանի որ այս եթերաշրջանը տարբերվելու է»: 

9
10
11
12
13

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել