Картинки по запросу գագիկ համբարյանFacebook-յան շատ օգտատերեր չեն կարող թաքցնել իրենց վրդովմունքը ԱԺ հերթական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Զարմանում եմ, որ facebook-յան «մտավորականությունն» ավելին էր սպասում այս ընտրություններից։ Որոշ աչքը զարնող խախտումները եթե մի կողմ թողնեմ, ապա տեղի ունեցավ այն, ինչին ես սպասում էի։ Ընտրակաշառքով և մանկամտային շանտաժներին ենթարկվող «հասարակությունն» արժանի է ունենալ այն իշխանությունը, որին նա ընտրում է։ Թող ոչ ոք այսուհետ չդժգոհի և չնվնվա երկրում տիրող իրավիճակից։ Երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատու ենք ԲՈԼՈՐՍ, այդ թվում նաև՝ «ԲՈԼՈՐԻՍ» մեջ մեծամասնություն կազմող ու իր ձայնն ընդամենը «30 արծաթով» վաճառող ստրկամիտ «ինտելիգենցիան» և մարգինալացված ամբոխը։ «ԲՈԼՈՐԻՍ» մեջ փոքրամասնություն կազմող, բայց չկաշառվող մասսան գերադասում է պայքարի այլ ձև։ Կա՛մ լռում է, կա՛մ էլ արտագաղթում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել