Asekose.am-ը գրում է.

Ինչպես և կանխատեսվում էր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում մրցակցությունից դուրս էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է: Նա ստացել է մոտ 45.000 քվե, այնինչ ՀՀԿ-ից մյուս երկու թեկնածուները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը միասին ստացել են մոտ 34.000 ձայն:

Եթե հաշվի առնենք ընտրատարածքներում ընտրողների մասնակցության թիվը, ապա տոկոսային հարաբերությամբ նրա ցուցանիշը հանրապետությունում լավագույնն է: Փաստացի, Կարեն Կարապետյանը Լոռու մարզում հավաքել է վավեր քվեաթերթիկների մոտ 40 տոկոսը:

Համեմատելով նրա շուրջ 45.000 քվեները՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետությունում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած ձայների մոտ 6 տոկոսը ստացել է Կարեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել